Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի», 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի» օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ստացվում է՝ ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5, ՔՊ-ն՝ 28,8 տոկոս:               
 

Հրամայիր Տիրոջդ

Հրամայիր Տիրոջդ
21.05.2026 | 23:11
Մայիսի 22

- Տե՛ր, պահանջում եմ Քո օգնությունը:
- Այո՛, պահանջիր, շարունակ պահանջներ ներկայացրու: Վստահություն կա, որ կարող է երկար սպասել, կա նաև վստահություն, որ չի հանդուրժում ոչ մի ուշացում:
Երբ մեկընդմիշտ համոզված ես քո բռնած ճանապարհի ուղղության վրա, երբ վստահ ես, որ առաջնորդվում ես Աստծո կողմից, ասա.
«Մի՛ ուշացիր, արի, Ո՛վ իմ Տեր»:
Դուք այլևս ծառա չեք, այլ` բարեկամներ:
Իսկ բարեկամն իրավունք ունի հրամայելու իր բարեկամին. կարող է մտածել, թե ինչ-որ ունի իր բարեկամը, նաև իրենն է` բարեկամի իրավունքով: Սակայն այս երբեք չի նշանակում ծույլ կյանք ապրել, ի հաշիվ բարեկամի, այլ պահանջել բարեկամի միջոցները, անունը, ժամանակն ու այն ամենը, որ ունի նա, և որոնք քեզ հարկավոր են:
Բարեկամությունը, ճշմարիտ բարեկամությունը թելադրում է ինքնին սեփականելու իրավունք:
Իսկ Աստծուն ծառայելու մեջ կատարյալ ազատություն կա:
Աստծո ժառանգորդները ժառանգակից են Ինձ` ժառանգության մեջ:
Աստծո ստացվածքներից մենք մաս ու բաժին ունենք: Դուք էլ Իմ չափով այդ իրավունքը ունեք: Գործադրեք ձեր իրավունքը:
Մուրացկանն ուղղակի մուրում է, իսկ տան զավակը մոտենում է ու վերցնում:
Երբ տեսնում եմ Իմ որդիներին, որ Իմ դռան առջև նստած աղերսում ու սպասում են, Ես թողնում եմ իրենց այդ վիճակում, մինչև որ իրենք հասկանան, թե ինչքան անմիտ բան է իրենց արածը, երբ կարող էին համարձակ մտնել իրենց տուն և վերցնել իրենց ուզածը:
Այս մոտեցումը, իհարկե, ամեն մարդու համար չէ: Նախ պետք է հաստատվի Որդի լինելու իրավունքը:
Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ